Նախագահ Արմեն Սարգսյանի՝ ԱՄԷ այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ 200 մեգավատտ հզորության նախագիծ իրականացնելու վերաբերյալ

evs meky

  Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից համարվող «Մասդար» ընկերությունը 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիր է իրականացնում Հայաստանում: Եվս 200 մեգավատտ հզորության վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահ Արմեն Սարգսյանի և «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահի այսօր կայացած հանդիպման ընթացքում:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծերի իրականացումը լավ հիմք է ստեղծում ավելի լայն գործակցության համար և կարևոր քայլ է մեր երկրի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ: «Ակնկալում եմ, որ այս ծրագրով հիմք կստեղծվի երկարատև համագործակցության համար»,-ասել է նա:

#Armpresident

Ձեզ կհետաքրքրի...