Կանադան հատուկ նշանակության զորակազմի մարտիկներ է ուղարկել Ուկրաինա. Global News

Hatuk nshanakutyan

  Կանադան հատուկ գործողությունների ռազմական ուժերի ոչ մեծ զորակազմ Է ուղարկել Ուկրաինա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Global News-ը՝ վկայակոչելով անունը չնշած աղբյուրների:

Այս քայլը, հեռուստաալիքի զրուցակիցների պնդմամբ, դարձել Է ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից գործադրվող «ջանքերի մի մասը» ռուսական ագրեսիան զսպելու եւ Ուկրաինայի կառավարությանն աջակցելու ուղիներ գտնելու ուղղությամբ»: Եվս մեկ առաջադրանք, որը դրված Է հատուկ նշանակության ուժերի առջեւ, կանադացի դիվանագետների տարհանումն Է Ուկրաինայում իրադրությունը սրվելու դեպքում, հավելվում Է նյութի մեջ:

CBC հեռուստաալիքն ավելի վաղ հաղորդել Է, որ Կանադան Ուկրաինա Է ուղարկել 200 զինվորականների տեղի ուժայիններին պատրաստելու գործում օգնություն ցուցաբերելու համար:

Ձեզ կհետաքրքրի...