ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է իր վճիռը Նիկոլ Փաշինյանի գործով, որով ճանաչել է Փաշինյանի իրավունքի խախտումները․ փաստաբան

Mied y

Փաստաբան Լուսինե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է իր վճիռը Նիկոլ Փաշինյանի գործով  (դիմումներ թիվ 22665/10 և 2305/11), որով դատարանը ճանաչել է Նիկոլ Փաշինյանի ազատ հավաքների և անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների (11-րդ և 5-րդ հոդվածներ) խախտումներ` 2008թ. Մարտի 1-ի և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում: Վճիռը, մի շարք կարևոր գործերի հետ մեկտեղ, որպիսիք են Մուշեղ Սաղաթելյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Դարեսկզբի և այլ գործեր, տալիս է սպառիչ գնահատականներ և նորից ու նորից փակում այդ իրադարձությունների վերաբերյալ բազում հարցերի պատասխաններ:

Ձեզ կհետաքրքրի...