Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. armtimes

Yolyan

 ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Դիմումի մեջ մասնավորապես ասվում է.

«Հարգելի գործընկերներ, «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ տեղեկացնում եմ Ձեզ, որ այսօր Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության hաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից իմ հրաժարականի դիմումը: Երկարատև աշխատանքային կենսագրության ավելի քան 13 տարին աշխատել եմ պալատում, որից վերջին 5 տարին՝ պալատի ղեկավարի պաշտոնում»։

Յոլյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, Կառավարությանը, Ազգային ժողովին՝ համատեղ աշխատանքի համար։

Նշենք, որ նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի փետրվարի 28-ից:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...