Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը քվեարկել է Նազարբաևին ցմահ պաշտոններից զրկելու օգտին

Nazarbayevi pashtonnery

  Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է սահմանադրական օրենքներում փոփոխություններ, որոնց համաձայն՝ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը զրկվել է Ղազախստանի Անվտանգության խորհրդի և Ղազախստանի Ժողովրդական ժողովի ղեկավարի ցմահ պաշտոններից։ Այժմ այդ պաշտոնները պետք է զբաղեցնի գործող նախագահը՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Կանատ Նուրովը Facebook-ում գրել է, որ համապատասխան փոփոխություններ են ընդունվել Նազարբաևի լիազորությունների և նրա՝ Էլբասի, այսինքն՝ Ազգի առաջնորդի կարգավիճակի մասին օրենքներում։ «Առաջին հերթին, անհրաժեշտ էր չեղարկել առաջին նախագահի ցմահ նախագահությունը Ղազախստանի Ժողովրդական ժողովում և Անվտանգության խորհրդում, ինչի մասին նա ինքն է հայտարարել, և դա այն է, ինչ մենք արեցինք այսօր»,- գրել է պատգամավորը։ Սահմանադրական օրենքներում անհրաժեշտ փոփոխություններն ուղարկվել են Սենատ։ Երեքշաբթի Նազարբաևն իր առաջին հրապարակային հայտարարությունն է արել երկրում զանգվածային բողոքի ցույցերից հետո։ Նա տեսաուղերձով հայտարարել է, որ վերնախավում կոնֆլիկտ չի եղել, իսկ ինքը Ղազախստանի մայրաքաղաքում «արժանի հանգստի» մեջ է։

Տաթև Ֆռանգյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...