Չավուշօղլուն ասել է, թէ ինչ կքննարկեն Ռուբինյանն ու Քըլըչը երկրորդ հանդիպմանը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Թուրքական TRT-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ հաջորդ հանդիպմանը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քիլիչը կքննարկեն փոխվստահության բարձրացմանն ուղղված քայլերը։
«Առաջին հանդիպմանը քննարկվել են գործընթացի մեկնարկի նպատակներն ու խնդիրները։ Հիմնական նպատակը ամբողջական կարգավորումն է։ Հայերը նույնպես շատ ուրախ են դրանով»,- ասել է Չավուշօղլուն։ Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաեւ, որ ամբողջական կարգավորման գործընթացը, բացի օդային երթեւեկության վերականգնումից եւ հատուկ ներկայացուցիչների նշանակումից, ներառում է նաեւ այլ ասպեկտներ։