20-ամյա աղջիկը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել.

Cac e gcel iren

   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն ժամաել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ: Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Ռաֆիկ Պռազյանն ու կրտսեր պարեկ Ազատ Խանգալդյանը սահմանազատել են տարածքը և սպասում են մինչև կժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը: Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը  նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող,  20-ամյա Ինգա Ա.-ն է, ում կյանքի համար հիվանդանոցում բժիշկները պայքարում են: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել: 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...