Դոդիկն Էրդողանին առաջարկում է միջնորդ դառնալ Բոսնիա և Հերցոգովինայի խնդիրների լուծման համար

Turqian mijnord

   Բոսնիա և Հերցոգովինայի նախագահական խորհրդի սերբ անդամ Միլորադ Դոդիկը համարում է, որ այդ երկրի ներքին խնդիրները կարող են լուծվել միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչի միջնորդությամբ:

Բոսնիա և Հերոգովինա դաշնությունից, Սերբական Հանրապետությունից և Բրչկոյի օկրուգից կազմված Բոսնիա և Հերցոգովինայում վերջին շրջանում նորից սրված ներքին լարվածության մասին խոսելիս Դոդիկը գոհունակություն է հայտնել այդ լարվածությունը երկխոսության ճանապարհով լուծելուն միտված Էրդողանի ու Վուչիչի կատարած քայլերի կապակցությամբ:

«SRNA» գործակալությանը տված հարցազրույցում Դոդիկը մասնավորապես ասել է. «Բոսնիա և Հերցոգովինայի ճակատագիրը կախված է Էրդողանի, Վուչիչի և Միլանովիչի աջակցությամբ տեղական քաղաքական գործիչների երկխոսությունից: Դրանից բացի ոչ ոքի միջնորդությունը Բոսնիա և Հերցոգովինայի համար լավ արդյունքի չի բերի»:

 

ermenihaber.am

 

Ձեզ կհետաքրքրի...