Ջո Բայդենը դիտարկում է հազարավոր զինվորականների Արևելյան Եվրոպա ուղարկելու հնարավորությունը․ factor.am

Hazaravor

  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ-ի հնարավոր ագրեսիայի պատճառով դիտարկում է Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում ամերիկյան հազարավոր զինվորականների, ինչպես նաև նավեր և ինքնաթիռներ տեղակայելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի անանուն պաշտոնյաներին։ Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ շաբաթ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչները Բայդենին գործողությունների մի քանի տարբերակ են առաջարկել, այդ թվում՝ 1000-ից մինչև 5000 զինծառայողների Արևելյան Եվրոպայի երկրներ ուղարկելը՝ իրավիճակի վատթարացման դեպքում դրանց թվաքանակը տասնյակ անգամ ավելացնելու հնարավորությամբ։ Նախկին և ներկա զինվորականները նշել են, որ խոսքը կարող է գնալ ՀՕՊ ուժերի, հրետանու, ինժեներական զորքերի և նյութատեխնիկական ապահովման մարտիկների մասին։ Ըստ New York Times-ի աղբյուրների՝ Բայդենը կարող է այդ հարցով որոշում կայացնել արդեն այս շաբաթ։ Նրանց խոսքով՝ այս դեպքում զինվորականների մի մասը կտեղափոխվի ԱՄՆ-ից, մնացածը՝ Եվրոպայի այլ շրջաններից։ Առայժմ քննարկվող տարբերակներից ոչ մեկը չի նախատեսում զորք ուղարկել Ուկրաինա։ Վարչակազմի ներկայացուցիչները նաև կարծիք են հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կցանկանար խուսափել ԱՄՆ-ի նման քայլից։ Տաթև Ֆռանգյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...