Իրանցի նախարարն Ադրբեջան այցը սկսել է Արցախի գրավյալ Վարանդայից․ նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղի օդանավակայանում . factor.am

Ayc Varanda

  Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմիի գլխավորած պատվիրակությունն Ադրբեջան այցը սկսում է Արցախի գրավյալ Վարանդայից։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն՝ հրապարակելով Վարանդայի օդանավակայան իրանական պատվիրակության ժամանման տեսանյութը։ Այցի օրակարգից մանրամասներ չեն հաղորդվում։ Հիշեցնենք՝ նախօրեին Բաքվում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին հայտնել էր, որ այցի ընթացքում կողմերը քննարկելու են էներգետիկային, արդյունաբերությանը, տարանցմանն ու գյուղատնտեսությանն առնչվող նախագծերի հարցեր։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  factor.am

Ձեզ կհետաքրքրի...