Երևանից լավ լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ․ Ալիև

Lav lurer

  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, իբրև թե «Զանգեզուրի միջանցքի» կառուցման աշխատանքները հաջողությամբ են ընթանում, և Հայաստանը նույնպես նախատեսում է իր տարածքում սկսել դրա կառուցման աշխատանքները։

«Պատերազմի ավարտից հետո տարածաշրջանում գործակցության համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ Տարածաշրջանային համագործակցության համար ստեղծվել է  խոստումնալից՝ «3+3» հարթակ։ Առաջին հանդիպումն արդեն կայացել է. վստահ եմ, որ այդ հանդիպումները պարբերաբար կանցկացվեն և կապահովեն տարածաշրջանի երկրների շահերը», — Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Գասիմիի հետ հանդիպմանն ասել է Ալիևը, փոխանցում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:

Ըստ Ալիևի՝ աշխատանքներ են տարվում նաև «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ։

«Ե՛վ մայրուղու, և՛ երկաթուղու հաջող շինարարություն կա։ Լավ լուրեր ենք ստանում նաև Հայաստանից. Հայաստանը նույնպես նախատեսում է այդ աշխատանքները սկսել իր տարածքում», — ասել է նա։

 

24new.am

Ձեզ կհետաքրքրի...