Զինվորի տան տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում

Qaghaviacia

  Զինվորի տունն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այսօր գործակցության հուշագիր են ստորագրել․ այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Քաղավիացիայի կոմիտեն սեփական նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպի Զինվորի տան բոլոր այն տղաների համար, ովքեր ցանկություն կհայտնեն այս ոլորտում մասնագիտանալ և աշխատել: Տղաներին կառաջարկվեն տարբեր դասընթացներ, հետևաբար նաև՝ տարբեր աշխատատեղեր: Տղաների ֆիզիկական որոշ սահմանափակումներ, ըստ կոմիտեի նախագահի, խոչընդոտ չեն»,- գրել է Մուրադյանը:

 

Արմեն Մուրադյան/ Armen Muradyan 

Ձեզ կհետաքրքրի...