Գնումների գործընթացում գաղտնի համաձայնությունների և մրցակցության քաղաքականության բացատրությունը՝ 7 րոպեում

Holovak
Հոլովակը թարգմանվել է և հասանելի է նաև հայերենով:
❗️Հայերեն լեզվի համար անհրաժեշտ է հոլովակի կարգավորումներ (Settings) բաժնի ենթագիր (Subtitles) ենթաբաժնում ընտրել ➡️ հայերենը:
 Արդյունավետորեն կազմակերպված պետական գնումները վճռորոշ դեր ունեն կառավարությունների համար՝ քաղաքացիներին և ընկերություններին մատուցելու այնպիսի կարևոր ծառայություններ, ինչպիսիք են՝ փոխադրումները, առողջապահությունը, կրթությունը։ Կոռուպցիայի դեմ պայքարին զուգընթաց մրցակցային ընթացակարգերի ապահովումը լավագույն մատակարարին բացահայտելու և արդար գներ ձևավորելու ամենաարդյունավետ միջոցն է։ Այնուամենայնիվ, գնումների ընթացակարգերի վրա կարող են ազդեցություն ունենալ գաղտնի համաձայնությունները, որոնք ոչ միայն քաղաքացիական օրենսդրության խախտում, իսկ որոշ երկրներում՝ քրեական հանցագործություն են, այլ նաև՝ հակամրցակցային օրենսդրության խախտում են։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) մրցակցության բաժինը ՏՀԶԿ Բուդապեշտում մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի հետ համատեղ պատրաստել է իրազեկման հոլովակ, որտեղ ներկայացվում է, թե ինչպես կարող են մրցակցային մարմինները, համագործակցելով գնումների գործընթացով զբաղվող մարմինների հետ, նպաստել, որպեսզի հանրային ծառայությունները դառնան ավելի արդյունավետ և մատչելի

Ձեզ կհետաքրքրի...