Թուրքիայում արցունքաբեր գազ են կիրառել էլէներգիայի թանկացումից բողոքողների դեմ

Pastaban

  Թուրքիայի Մարդին քաղաքի Քըզըլթեփե թաղամասում քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ բողոքելու թանկացումների, հատկապես՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Ոստիկանների և քաղաքացիների միջև ժամանակ առ ժամանակ լարվածություն էր առաջանում, իսկ որոշ տեղերում ոստիկանները դիմել են կոշտ միջոցների։

Մարդինի Ազատության հրապարակում հավաքված հարյուրավոր քաղաքացիներ իրենց ձեռքում կրել են արտարժույթ և էլեկտրաէներգիայի վճարման կտրոններ։ Էլեկտրաէներգիայի վճարների դեմ ցույցի ելած քաղաքացիներից ոմանք իրենց բողոքն արտահայտեցին՝ հրապարակում այրելով էլեկտրաէներգիայի հաշվեգրերը։

Ցուցարարները նաև երթ են իրականացրել՝ վանկարկելով «Թայի՛փ, հեռացի՛ր», «Պետությո՛ւն, հեռացի՛ր», «ԱԶԿ հեռացի՛ր», ինչպես նաև պահանջել են Թուրքիայի էլեկտրացանցերի տնօրինության հրաժարականը։

Ոստիկանները ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել։

 

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...