ԱՄՆ փոխդեսպան Լեյթինենը այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան ծանոթանալու երկիրը էլեկտրականությամբ մատակարարելու գործում կայանի կարևոր դերակատարմանը
Այս շաբաթ փոխդեսպան Լեյթինենը այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ) ծանոթանալու երկիրը էլեկտրականությամբ մատակարարելու գործում կայանի կարևոր դերակատարմանը։ Մենք գնահատում ենք կառավարության հետևողական ջանքերն այն անվտանգ շահագործելու հարցում։
Գրեթե երեք տասնամյակ է, ինչ Միացյալ Նահանգներն անվտանգության ապահովմանն ուղղված տարբեր ծրագրերի միջոցով աջակցում է Հայաստանին ՀԱԷԿ-ի անվտանգ, կայուն և հուսալի շահագործումն ապահովելու հարցում։