Չավուշօղլուն ու Բլինքենը քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Կովկասում տեղի ունեցող գործընթացները և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս ընթացքը։ Խոսվել է նաև ռուս-ուկրաինական լարվածության մասին, ինչպես նաև Սիրիայի քրդական ուժերի մասին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր:
Հեռախոսազրույցի ընթացքում թուրքական կողմը Բլինքենին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին։