Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Լֆիկ Սամոյի» ընտանիքին պատկանող Bentley Mulsanne-ի վարորդը կրտսեր պարեկի կողմից «մի լավ դաս ստացավ». SHAMSHYAN

Bentley

 Երեկ՝ փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Լֆիկ Սամոյի» ընտանիքին պատկանող  Bentley Mulsanne մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով Երևանի կենտրոնում՝ Մոսկովյան փողոցում, ավտոմեքենան կայանել էր ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում, ինչը խոչընդոտ էր առաջացնում քաղաքային տրանսպորտային միջոցների համար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի կրտսեր պարեկ Սերյոժա Ղազարյանի կողմից վարչական ակտ է գրվել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Արմեն Մ-ի նկատմամբ։  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում, անկախ ավտոմեքենայի մակնիշից, անկախ վարորդի ով լինելուց, օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ տրանսպորտային միջոցը տեղափոխվելու է պարեկային ծառայության Երևանի գնդի հատուկ պահպանվող տարածք։  Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության վերջին նիստերից մեկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի լուր աշխարհի հանրությանը տեղեկացրել էր, որ  երևանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել  ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան: Վարչապետն իր խոսքում նշել էր, որ սա բացառիկ երևույթ է, որ նախկինում նման բան երբևիցե չի եղել: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին պատկանող Bentley Mulsanne մակնիշի 60 QQ 006 համարանիշի ավտոմեքենան  Մոսկովյան փողոցում կայանել էին չթույլատրելի հատվածում՝ քաղաքային տրանսպորտի  համար նախատեսված կանգառի վայրում: 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...