Հունաստանի վարչապետ. «ՆԱՏՕ-ն Թուրքիային չպիտի վերաբերվի մյուս անդամների պես հավասար»

Hunastani varchapet

ՆԱՏՕ-ն չպետք է Թուրքիային մյուս անդամներին հավասար վերաբերվի: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խորհրդարանում «Հունաստանի պաշտպանունակության բարձրացման մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում:

Միցոտակիսը, ելույթի ժամանակ անդրադառնալով Թուրքիային, ասել է. «Հունաստանն իր ուժերի վրա վստահ երկիր է, սակայն Արևմուքն էլ պետք է հասկանա մի բան. ՆԱՏՕ-ի անդամները Ռուսաստանի դեմ ընդհանուր ճակատից են խոսում, մինչդեռ Թուրքիայի՝ դաշինքից դուրս զենք գնելը հակասում է դրան: Այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն Թուրքիային չպիտի վերաբերվի մյուս անդամների պես հավասար»: 

Հունաստանի վարչապետը պնդել է նաև, որ Թուրքիան սպառնում է Էգեյան ծովի կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությանը:

Նշենք, որ արդեն ընդունված «Հունաստանի պաշտպանունակության բարձրացման մասին» օրենքով թույլ է տրվում Ֆրանսիայից գնել 6 «Rafale» կործանիչ, 3 «Belharra» ֆրեգատ (ռազմանավ) և տորպեդներ առկա սուզանավերի համար:

Ավելի վաղ Հունաստանը Ֆրանսիայի հետ 18 «Rafale» կործանիչի գնման փաստաթուղթ էր ստորագրել, ինչի շրջանակներում 6 կործանիչների խմբաքանակն արդեն մատակարարվել է Աթենքին:

 

ermenihaber.am

 

Gorilla

 

Ձեզ կհետաքրքրի...