ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով ստեղծված հետախուզական հատուկ խմբի պարեկները հայտնաբերել են. shamshyan

Yashik

  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդում ստեղծվել է հետախուզական հատուկ խումբ, որի աշխատանքների վերահսկողությունը դրվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի վրա։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետախուզական հատուկ խմբի պարեկները վերջին ամիսներին հայտնաբերել են բազմաթիվ օրինախախտ վարորդների, ովքեր չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոննները, չեն ենթարկվել պարեկների «կանգ առ» օրինական հրահանգին ու «Սասնա էպոսի»՝ «մին էլ մի բոզ նապաստակ, ականջները ցից՝ փախավ» դիմել են փախուստի։  Փախուստի դիմած օրինախախտ վարորդները գուցե ընկերների, հարևանների մոտ գլուխ են գովացել, թե «բա չե՞ք իմացել, պարեկները կանգնացրին, չկանգնա, Մակարովի գյուլլի նման վրեքներից թռա», բայց նրանց այդ գլուխ գովալու պրոցեսը կարճ է տևում. հաշված օրերի ընթացքում պարեկային ծառայության հետախուզական հատուկ խմբի պարեկները՝ Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի, հրամանատարի տեակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ հայտնաբերում են այդ օրինախախտներին ու տրանսպորտային միջոցը տեղափոխվում է Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։  Երեկ՝ փետրվարի 15-ին, հետախուզական հատուկ խմբի ծառայոները հերթական օրինախախտ վարորդի ավտոմեքենան են հայտնաբերել, ով չէր ենթարկվել պարեկների «կանգ առ» ազդանշանին և «գող կատվի նման» դիմել էր փախուստի։  Երեկ Խ. Սամվելյանի և Ա.Իսախանյանի կողմից հայտնաբերվում է Mercedes G մակնիշի 06 BB 666 համարանիշի ավտոմքեենան ու հետախուզական հատուկ խմբի պարեկների կողմից այն տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։  Պարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկությանն կանոնները, հակառակ դեպքում, ինչքան էլ դիմեն փախուստի, միևնույն է, ժամերի կամ օրերի հարց է նրանց հայտնաբերելը։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրինախախտ վարորդը եղել է Երևանի բնակիչ՝ 52-ամյա Գևորգ Նահապետյանը։ 

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի 

 shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...