Մակրոնի ջանքերով Պուտինն ու Բայդենը համաձայնել են հանդիպել ու համատեղ գագաթնաժողով անցկացնել. armtimes
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև, երկու կողմերն էլ ընդունել են առաջարկը, հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:
« Մակրոնը առաջարկել է գագաթնաժողով անցկացնել ԱՄՆ-ի նախագահ Բայդենի և ՌԴ-ի նախագահ Պուտինի, այնուհետ բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ Եվրոպայում անվտանգության և ռազմավարական կայունության հարցերով: Նախագահներ Բայդենն ու Պուտինը սկզբունքորեն ընդունել են նման գագաթնաժողովի գաղափարը», — ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ գագաթնաժողովը կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե «Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա»։ Մոսկվան կտրականապես մերժում է Արևմուտքի կողմից հարևան երկրի վրա հարձակվելու՝ իրեն վերագրվող ծրագրերը։
Գագաթնաժողովի օրակարգը կպատրաստեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 24-ին կայանալիք հանդիպման ժամանակ, հավելել են Ելիսեյան պալատից։
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հաստատել է ամերիկացի առաջնորդի մտադրության մասին Փարիզի հաղորդագրությունը։
«Նախագահ Բայդենը սկզբունքորեն համաձայնել է կրկին հանդիպել նախագահ Պուտինի հետ, եթե ներխուժում չլինի»,-ասել է նա։
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում . armtimes.com