Հարգելի համաքաղաքացիներ, փետրվարի 20-ից Երևանի ներհամայնքային ավտոբուսային հհ. 28, 35 երթուղիները նախկին «Հայգեր»-ների փոխարեն սպասարկվում են «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով
Հարգելի համաքաղաքացիներ, փետրվարի 20-ից Երևանի ներհամայնքային ավտոբուսային հհ. 28, 35 երթուղիները նախկին «Հայգեր»-ների փոխարեն սպասարկվում են «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Երթուղիների շահագործումը կիրականացվի համապատասխանաբար՝ 14 և 13 միավոր մեքենաներով՝ հետևյալ ուղեգծերով.
Հ.28 երթուղի
ՆՈՐ ՆՈՐՔԻ 8-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ – ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ — ՀՈՒՅՍԻ ԱՎԱՆ
Սկզբնականգառ՝ Նոր Նորքի 8-րդ զանգված — Մինսկի — Միկոյան — Մուրադյան փ.-ներ — Գայի պ. — Ռուբինյանց — Պ. Սևակի փ.-ներ — Ազատության — Կոմիտասի պ.-ներ — Կիևյան — Հալաբյան — Արզումանյան — Շինարարների — Աբելյան — Հալաբյան — Մարգարյան — Բաշինջաղյան — Մազմանյան փ.-ներ – Սիլիկյան նոր խճուղի –Նազարբեկյան թաղամաս – Չաուշի փ. – Աշտարակի խճ. – Հույսի ավան (վերջնականգառ):
Հետադարձը` Աշտարակի խճ. – Չաուշի փ. –Նազարբեկյան թաղ. – Սիլիկյան նոր. խճ. –Մազմանյան փ., այնուհետև նույն ուղեգծով:
Երթուղին կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ՝ ներառելով Նազարբեկյան թաղամասը:
Հ.35 երթուղի
ՆՈՐ ՆՈՐՔԻ 4-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ – ՀԱԹ.
Սկզբնականգառ՝ Նոր Նորքի 4-րդ զանգված — Գյուլիքեխվյան — Գալշոյան — Միկոյան — Բ.Մուրադյան փ-ներ — Գայի — Մյասնիկյան պ.-ներ — Աբովյան պուր. — Աբովյան — Մոսկովյան փ.-ներ — Մաշտոցի — Մարշալ Բաղրամյան պ.-ներ — Կիևյան — Լենինգրադյան — Սեբաստիայի — Րաֆֆու — Զոր. Անդրանիկի — Օհանովի — Շերամի — Ա.Բաբաջանյան փ.-ներ (վերջնականգառ):
Հետադարձը` նույն ուղեգծով։