Առաջիկայում կհայտարարվի Կոմիտասի պողոտայից դեպի Հայ-ռուսական սլավոնական համալսարան տանող ճեմուղու շինարարության մրցույթը

Chemughi
 Երևանի քաղաքապետի տեղակալներ Լևոն Հովհաննիսյանը և Ստեփան Մաչյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի ուղեկցությամբ շրջել են Արաբկիրի այն հատվածներում, որտեղ առաջիկայում տրվելու է քաղաքաշինական խոշոր նախագծերի մեկնարկը:
📍Մամիկոնյանց-Խաչատրյան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներն արդեն նախապատրաստական փուլում են. աշխատանքները կսկսվեն մարտ-ապրիլ ամիսներին։
📍Առաջիկայում կհայտարարվի նաև Կոմիտասի պողոտայից դեպի Հայ-ռուսական սլավոնական համալսարան տանող ճեմուղու շինարարության մրցույթը:
Նախագծի իրականացմամբ աղբատեղիի վերածված և հակասանիտարական վիճակում գտնվող նախկին գնացքի գծերի փոխարեն Արաբկիրը կունենա նոր ճեմուղի, որը կստեղծի բոլորովին նոր միաջավայր:

Ձեզ կհետաքրքրի...