Վոլոդիմիր Զելենսկին հրամայել է առավելագույն վնաս հասցնել զավթիչներին. Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար

Vnas

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամայել է առավելագույն վնաս հասցնել զավթիչներին,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։

Ուկրաինացի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ երկրի զորամասերը արժանապատվորեն են պատասխանում սահմանը հատելու Ռուսաստանի փորձերին։

Զալուժնիի խոսքով՝ ոչնչացվել են ռուսական ռազմական ինքնաթիռների մի քանի միավոր, ինչպես նաև երկու տանկ և մի քանի ռազմական մեքենա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Ուկրաինայի մի քանի քաղաքներում պայթյունների ձայներ են լսվում: Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայում ռազմական դրություն է հայտարարել:

1tv.ge

Ձեզ կհետաքրքրի...