Ուկրաինայի պետական ​​սահմանը հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից՝ Բելառուսի աջակցությամբ

Hardzakum

 Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ առավոտյան ժամը 5.00-ի սահմաններում ՌԴ-ի և Բելառուսի հետ Ուկրաինայի պետական սահմանը հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից՝ Բելառուսի աջակցությամբ: Սահմանապահ ստորաբաժանումների, պարեկների և անցակետերի վրա հարձակումներն իրականացվում են հրետանու, ծանր տեխնիկայի և հրետանային զինատեսակների կիրառմամբ։ Դեպքերը տեղի են ունենում Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի և Ժիտոմիրի մարզերում։ Բացի այդ՝ հարձակում է տեղի ունենում նաև Ղրիմի Ինքնավար Հանրապետությունից։

Արձանագրվում է հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի աշխատանքը։ Կախված սահմանին տիրող իրավիճակից՝ սահմանապահները Ուկրաինայի ԶՈՒ-ի և ազգային գվարդիայի հետ միասին կրակում են հակառակորդի ուղղությամբ։ Սահմանապահների շրջանում վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են։

Ձեզ կհետաքրքրի...