ՌԴ-ում չեն հավատում Կիևից հնչող հայտարարություններին, թե պատրաստ են քննարկել Ուկրանիայի չեզոք կարգավիճակի հարցը

Lavrov

  Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստում է, երբ հայտարարում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Լավրովն այս մասին ասել է փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Նա այժմ ձեզ պարզապես ճիշտը չի ասում, պարզ ասած, ստում է, երբ հայտարարում է, որ ինքը պատրաստ է քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը», — ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը նշել է, որ Ուկրաինայի նախագահը բաց է թողել հնարավորությունը և չի պայմանավորվել ՌԴ-ի հետ, երբ վերջինս առաջարկներ է ներկայացրել տարածաշրջանում անվտանգության ապահովման վերաբերյալ:

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ Ուկրաինայի ժողովուրդն անկախ լինի և ունենա իր ներկայացուցչական իշխանությունը:

«Մենք դիտարկելու ենք կախված հանգամանքներից, ինչպես ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա եւս մեկ անգամ հաստատել է, որ մենք շահագրգռված ենք, որպեսզի Ուկրաինայի ժողովուրդն անկախ լինի, որպեսզի ունենա կառավարություն, որը չի գտնվի լիակատար արտաքին կառավարման ներքո և որը բանտարկված է նեոնացիզմի, ռուսների ցեղասպանությանը խրախուսելու, Ուկրաինան որպես Ռուսաստանին զսպելու գործիք օգտագործելու նպատակով», — ասել է Լավրովը:

Ձեզ կհետաքրքրի...