Պենտագոնը պատասխանել է Պուտինի միջուկային սպառնալիքին

Pentagon

 Պենտագոնը չի կասկածում, որ Ռուսաստանի Դաշնությունը միջուկային զսպման ուժերը բերել է բարձր պատրաստության վիճակի, ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր բարձր պատրաստականության բերել ռազմավարակն զսպման ուժերը՝ «ՆԱՏՕ-ից սպառնալից հայտարարությունների պատճառով»:

Պենտագոնի պաշտոնյան նշել է, որ Պուտինի կողմից դա անհարկի քայլ է, քանի որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին երբեք չի սպառնացել, ոչ էլ Ուկրաինան։ Սա էսկալացիա է, քանի որ ներգրավվում են ուժեր, որոնք սխալ հաշվարկի դեպքում իրավիճակը կարող են շատ ավելի վտանգավոր դարձնել, ասել է նա։

«Մենք շարունակում ենք վստահ լինել մեր դաշնակիցներին և գործընկերներին պաշտպանելու մեր կարողության մեջ, այդ թվում՝ ռազմավարական զսպման ոլորտում», ասել է պաշտոնյան։

 

socialmedia.am

Ձեզ կհետաքրքրի...