Արտակարգ դեպք՝ Երևանում. 20-ամյա աղջիկը ինքնասպանություն գործելու նպատակով ավտոմեքենայից դուրս է նետվել

Meqrsenayic du

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնում՝ հետաքննական բաժանմումքում, նյութեր են նախապատրաստվում փետրվարի 28-ին ինքնասպանության կամ սպանության փորձ կատարելու փաստով։ Այդ օրը. ժամը 15։15-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ձեռքերի և ոտքերի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։  Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ռոզա Մ-ն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, նա ընթացքի ժամանակ «Յանդեքս» տաքսի ծառայության կողմից շահագործվող Nissan մակնիշի ավտոմեքենայից դուրս նետվելու միջոցով ցանկացել է ինքնասպանություն գործել։ 

 shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...