Ռուսաստանը հայտնվել է գլոբալ տնտեսական և ֆինանսական վտարակի (իզգոյի) վիճակում. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

AMN despanatun

 Միացյալ Նահանգները, դաշնակից և գործընկեր պետությունների հետ համակարգված, երեկ տնտեսական նոր միջոցներ սահմանեց ընդդեմ Ռուսաստանի և Բելառուսի՝ ի պատասխան նախագահ Պուտինի ներխուժմանը Ուկրաինա։ Տարբեր կողմերի հետ Միացյալ Նահանգների համակարգված քայլերի արդյունքում Ռուսաստանը հայտնվել է գլոբալ տնտեսական և ֆինանսական վտարակի (իզգոյի) վիճակում։
Ավելի քան 30 երկիր, որոնք ներկայացնում են աշխարհի տնտեսության կեսից ավելին, հայտարարել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ու արտահանման վերահսկողությունների սահմանման մասին։ Սահմանված են միջոցներ ուղղված Ռուսաստանի պաշտպանական ոլորտի և ռազմական ներուժի թուլացմանը, ռուսական հարստության կարևորագույն աղբյուրների թիրախավորմանը, ռուսական ավիաուղիների մուտքը ԱՄՆ օդային տարածք արգելմանը, ինչպես նաև միջոցներ ընդդեմ Բելառուսի՝ Պուտինի ներխուժմանն Ուկրաինա աջակցելու համար։

 

U.S. Embassy Yerevan

Ձեզ կհետաքրքրի...