«YouTube»-ն արգելափակել է թուրք դեսպանի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութը

Turq

 «YouTube» վիդեոպորտալն արգելափակել է Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու մասին տեսանյութը։ Այդ տեսանյութում ժխտողական դիրքորոշում է հայտնում Թուրքիայի Եվրամիության հարցերով նախկին նախարար, իսկ այժմ Չեխիայում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղըշը։

Դեռևս 2020 թվականի ապրիլին նկարահանված այդ տեսանյութը հեռացվել է թուրքական կայքի յութուբյան ալիքից։

Որոշ ժամանակ անց նույն այդ տեսանյութն իր անձնական յութուբյան ալիքում տեղադրել է Էգեմեն Բաղըշը: Բայց YouTube-ն այս անգամ ևս արգելափակել է նշյալ տեսանյութը: Որպես արգելափակման հիմնավորում՝ նշվել է դրանում առկա ատելության խոսքը:

 

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...