Ուկրաինայի պաշտպանության նախարարը «անակնկալ» է խոստանում ռուսական զորքերին
Ուկրաինան զգալի առաջընթաց է գրանցել արտերկրից զենքի և զինամթերքի մատակարարման հարցում։ Սա պետք է «անակնկալ» լինի Ռուսաստանի զորքերի համար։ Այդ մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի Facebook-ին։
«Զենքի ու զինամթերքի մատակարարումը չեմ մեկնաբանի, սա նուրբ հարց է, թող թշնամուն դա անակնկալ լինի: Իմացեք, որ զգալի առաջընթաց կա»,- գրել է պաշտպանության նախարարը։
Ռեզնիկովը հավելել է, որ Ուկրաինան մատակարարներից ստանում է նաև ՆԱՏՕ-ի երկրների բանակների համար արդեն կարված համազգեստները։
Ավելի վաղ Ուկրաինան տանկերի, մարտական ուղղաթիռների և նավերի մատակարարման նոր հարցում էր ներկայացրել Գերմանիային։
civic,am