Չեռնոբիլի ԱԷԿ-ն ամբողջովին հոսանքազրկված է, շրջանում մարտական գործողություններ են ընթանում

Chernobil

  Չեռնոբիլի ատոմակայանն ամբողջովին հոսանքազրկված է, տարածքում ընթանում են մարտական գործողություններ, որոնք անհնարին են դարձնում վերականգնողական աշխատանքները։ Այս մասին «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ հայտարարել է «Ուկրէներգո» կազմակերպությունը։ 

«Եթե վերականգնողական աշխատանքները չիրականացվեն, ապա հնարավոր է ռադիոակտիվ ամպի ձևավորում, որը քամու ուժգնության պարագայում կարող է տեղափոխվել Ուկրաինայի այլ շրջաններ, Ռուսաստան, Բելառուս կամ Եվրոպայի այլ երկրներ», — ասված է հաղորդագրությունում։

Ձեզ կհետաքրքրի...