Ֆրանսիան հայտարարում է, որ Ադրբեջանը խոչընդոտում է Մինսկի խմբի աշխատանքին

Fransian

 Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լյույոն հայտարարել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսմանը։ Ըստ Լույոի՝ Փարիզը փորձում է այլ հնարավորություններ գտնել ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս՝ Երևանի և Բաքվի միջև երկխոսության համար։

«Իհարկե, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ֆրանսիան ցանկանում է շարունակել իր աշխատանքը և ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը թույլ չի տալիս Մինսկի խմբին աշխատել, ուստի մենք փորձում ենք այլ մեխանիզմներ գտնել երկխոսությունն ապահովելու համար, մասնավորապես՝ Եվրամիության գործողությունների միջոցով»,- դեսպանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

 Լույոն խոսեց նաև տարբեր ուղղություններով հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի մասին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան ցանկանում է էլ ավելի ամրապնդել տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ, օգնել Հայաստանին զարգանալ և բացվել աշխարհի առաջ։

Ձեզ կհետաքրքրի...