Չինաստանը սկսո՞ւմ է. Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ մասնակցել է առցանց գագաթնաժողովի

Chinastan

  lragir.am-ը գրում է. «Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Շոլցը հեռախոսազրույցներ են ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Ուկրաինայի իրավիճակի շուրջ։ Ավելի վաղ, ԱՄՆ-ն Չինաստանին կոչ էր արել ազդել ՌԴ նախագահ Պուտինի վրա՝ պատերազմը կանգնեցնելու համար։ Այսօր հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն զգուշացրել է Չինաստանին՝ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները «շրջանցելու» փորձերի համար, մասնավորապես՝ տեխնոլոգիաների ու միկրոչիփերի փոխանցման հարցում, որոնք Չինաստանը ստանում է ԱՄՆ-ից։

Չինաստանը, փորձագետների գնահատմամբ, ուկրաինական պատերազմի «հիմնական շահառուն է»՝ դրա հետեւանքով առաջացած իրավիճակը շահավետ գնահատելով իր համար։ Դրանով է բացատրվում Պեկինի անորոշ դիրքորոշումը․ մի կողմից՝ աջակցություն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, մյուս կողմից՝ աջակցություն ՌԴ հակաարեւմտյան եւ հակաուկրաինական պահանջներին։

Սակայն «ընտրության» պահը մոտենում է, եւ ուժային կենտրոններն էլ Չինաստանից պահանջում են կողմնորոշվել։ Տնտեսության մեջ ԱՄՆ շնորհիվ տպավորիչ արդյունքների հասած Չինաստանն իրականում մեծ կախվածություն ունի ԱՄՆ-ից ու Արեւմուտքից։ Մյուս կողմից, Պեկինը ներկայում միակն է, ով կարող է ազդել Պուտինի վրա, նկատի առնելով արեւմտյան ուղղությամբ Մոսկվայի լիակատար դարձող մեկուսացումը»։

Մանրամասները՝ այստեղ:

Ձեզ կհետաքրքրի...