Ռուսական Red Wings ավիաընկերությունը հայտարարել է, որ թռիչքներ է սկսում դեպի Երևան
Ռուսական Red Wings ավիաընկերությունը հայտարարել է, որ թռիչքներ է սկսում դեպի Երևան։ Ավիաընկերության մամուլի կենտրոնը հայտնում է, որ Եկատերինբուրգից և Չելյաբինսկից շաբաթական 2-3 անգամ թռիչքներ կիրականացվեն ռուսական Sukhoi Superjet ինքնաթիռներով, որոնք նախատեսված են 100 ուղևորի համար։
Նաև Red Wings ավիաընկերությունից հայտնել են, որ պահանջարկի դեպքում իրենք պատրաստ են Ուրալի քաղաքներից Երևան կատարել լրացուցիչ թռիչքներ։ Դեպի Երեւան առաջին չվերթը նախատեսված է մարտի 12-ին։