Զովունիում նռնակի պայթունից մահացած ամուսինները 4 որդի ունեին

Nrnaki paytyun

Կոտայքում մարզի Զովունի գյուղում մի տղամարդ առավոտյան նռնակով պայթեցրել էր իրեն և նախկին կնոջը, սակայն դեռևս հայտնի չեն պատճառները։ 

24News-ի հետ զրույցում Զովունի բնակավայրի վարչական ղեկավար Արտաշես Ղարիբյանն ասաց, որ տեղյակ չէ պատճառներից։ «Այս պահին էլ ոստիկանությունը գործողություններ է իրականացնում դեպքի վայրում», — նշեց նա։

Ղարիբյանն ասաց, որ նրանք 4 որդի ունեին, տղամարդու անունն Արտակ Դանիելյան է, գողական աշխարհում հայտնի է Դռտե Արտակ մականունով։

Ձեզ կհետաքրքրի...