Արևմուտքը մի շարք սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում. Բորել

Borel

 Արևմտյան երկրները մի շարք սխալներ են թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում, որոնցից մեկն էլ Ուկրաինային ու Վրաստանին՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու տրված խոստումն էր։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական հանձնակատար Ժոզեպ Բորելը TF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ 

«Այդ պատճառով Արևմուտքը կորցրեց Ռուսաստանի հետ մերձեցման հնարավորությունը։ Սխալ է տալ այնպիսի խոստումներ, որոնք չես կարող իրականացնել», — հավելել է նա։

 

24news.am

Ձեզ կհետաքրքրի...