Ողբերգական ավտովթար-հրդեհ Շիրակի մարզում. ճակատ-ճակատի բախվել են DAF-ն ու Opel-ը. Opel-ում հայտնաբերվել է մոխրացած դի

Varvel e

  Այսօր՝ մարտի  13-ին,  ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի  «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում ճակատ-ճակատի բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և DAF  մակնիշի բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ում հրդեհ է  բռնկվել, իսկ  3 հոգի, որոնցից երկուսը տարբեր  աստիճանի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են Աշոցքի բժշկական կենտրոն, իսկ մեկը՝ Գյումրու բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը: Բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել և ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ հրշեջները  մարել են Opel-ում առաջացած հրդեհը, որից հետո ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է մոխրացած դի: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի  հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված  ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Ավետիք Քալաշյանն ու Կարապետ Չալաբյանը,  որպեսզի հետաքրքրասեր  վարորդները ավտոմեքենաները չկայանեն,  խցանում տեղի չունենա, որ հրշեջ-փրկարարները առանց խոչընդոտի կատարեն իրենց աշխատանքը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավորապես պաշտոնակատար Վարդան Միրզոյանի և քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերալիզոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշոցքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: 

 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...