ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում քաղաքացիություն ստանալու, դադարեցնելու դիմումները կընդունվեն էլեկտրոնային հերթագրման միջոցով

Hamakargchov
  ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները ս.թ. մարտի 15-ից ընդունվելու են նախօրոք էլեկտրոնային հերթագրման միջոցով։
Հերթագրումն իրականացվում է բացառապես հետևյալ կայքէջով։
«Հորդորում ենք դեսպանություն ներկայանալ սահմանված ժամանակից 10 րոպե առաջ՝ ունենալով Ձեզ հետ հերթագրումը հավաստող կտրոն և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։
ՀՀ քաղաքացիության ստանալու, ինչպես նաև դադարեցնելու սահմանված կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ armconsul.ru կայքէջում, որտեղ կարող եք գտնել նաև անհրաժեշտ հարցաթերթիկը, որը պետք է լրացված լինի առանց ջնջումների»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ձեզ կհետաքրքրի...