Նոր մանրամասներ՝ Երևանում՝ Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է մարտի 12-ին Երևանում՝ Սեբաստիա փողոցում, Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի հարևանությամբ տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Nissan-ը վարել է Երևանի բնակիչ՝ 19-ամյա Էդգար Ղազարյանը, Toyota-ն վարել է Երևանի բնակիչ՝ 45-ամյա Հայկ Պողոսյանը, իսկ մեկ այլ Toyota վարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 70-ամյա Սոս Ղահրամանյանը։ Վթարի հետևանքով Է. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 18-ամյա Հայկ Ղազարյանը, 18-ամյա Էրիկ Ավետիսյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր« բժշկական կենտրոն, իսկ նրա մեկ այլ ուղևոր՝ Երևանի բնակիչ, 19-ամյա Հովհաննես Պետրոսյանը տեղում մահացել է։ Toyota-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 24-ամյա Մարգարիտա Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Է. Ղազարյանը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 56 հասցեի դիմաց բախվել էին Toyota Land Cruiser Prado, Toyota Ipsum և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, իսկ մի քանի հոգու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ: Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր: Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոնները: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վիրավորներին առաջինը օգնության էին հասել այդ պահին վթարի վայրով անցնող Nissan Altima մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորները:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի