Համալսարանական մասնագետները հաջողությամբ վերականգնել են 55-ամյա տղամարդու ամբողջական կտրված դաստակը
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա է տեղափոխվել 55-ամյա տղամարդ՝ ձախ դաստակի ամբողջական ամպուտացիայով՝ սկզբում բերվել է կտրված դաստակը, ապա՝ հիվանդին, որը վնասվածքը ստացել էր աշխատավայրում:
Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ՝ համալսարանական մասնագետների թիմային աշխատանքի արդյունքում կատարվել է ձեռքի ռեինպլանտացիա, վիրահատությունը տևվել է 8 ժամ:
Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանը հիվանդի վիճակը գնահատում է բավարար, 55-ամյա տղամարդու փոխպատվաստված դաստակը կենսունակ է, վերջինս տեղափոխվել է հիվանդասենյակ և անցնում է հետվիրահատական բուժում: