Սենատոր Ռոբերտ Մենենդես. «Չեմ հավատում, որ ԱՄՆ-ն F-16 կործանիչներ կվաճառի Թուրքիային»

F16

 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը հունական «Kathimerini» թերթի հետ զրույցում նշել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ական դաշնակից, պետք է ընդունի հունական պահանջներն Էգեյանում և Արևելյան Միջերկրականում։

«Եթե Թուրքիան ուզում է գործել ՆԱՏՕ-ի անդամին իսկապես վայել ձևով, ապա չպետք է խախտի Հունաստանի ինքնիշխան իրավունքները, տարածքային ջրերը և օդային տարածքը: Թուրքիան նաև պիտի վերջ տա Հյուսիսային Կիպրոսի օկուպացիային, ինչպես նաև հարգի իր հարևանների բացառիկ տնտեսական գոտիները»,- շեշտել է դեմոկրատ սենատոր Մենենդեսը։

Նա նաև նշել է, որ չի հավատում, թե ԱՄՆ-ն F-16 կործանիչներ կվաճառի Թուրքիային։

«ԱՄՆ-ում զենքի վաճառքի հարցում միակ լիազոր մարմինը Կոնգրեսն է։ Չեմ հավատում, որ F-16-ները կվաճառվեն Թուրքիային, քանի դեռ S-400 հրթիռների հարցում չկա էական փոփոխություն կամ քանի դեռ որևէ նշան չկա, որ այդ հրթիռները կուղարկվեն արտերկիր»։

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...