Բոլոր ուսումնական հաստատությունների շենքերի վրա այսուհետ լինելու է ՀՀ դրոշը. Աղվան Վարդանյան
Այսօր՝ մարտի 22-ին, մեկնարկել են ԱԺ հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է «Դրոշի մասին» օրենքը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ինչպես ասաց նախագծի հեղինակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, կատարվել են մի շարք առաջարկներ, որոնք ընդունվել են. «Ըստ այդմ, բոլոր նախադպրոցական և ուսումնական հաստատությունների շենքերի վրա այսուհետ պետք է լինի ՀՀ դրոշը, նաև այն գիտական, մարզական, մշակութային կազմակերպությունների, որոնց հիմնադիրը պետությունն է, ինչպես նաև պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց կազմակերպությունների»:
Նրա խոսքով՝ ՀՀ դրոշը Հանրապետության և անկախության տոներին դրվելու է նաև բնակելի շինությունների վրա, որոնց ցանկը սահմանում է համայնքի ղեկավարը: