Հաջողության պատմություններ․ Քաղաքացուն ազատել են աշխատանքից առանց ծանուցման և չեն կատարել վերջնահաշվարկ

Patmutyun
  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում դիմում-բողոք է ստացվել այն մասին, որ հրատարակչական ընկերություններից մեկը աշխատողին ազատել է աշխատանքից՝ առանց ծանուցման, և չի կատարել վերջնահաշվարկ։

Տեսչական մարմնի իրականացրած զննման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 170-րդ հոդվածներով սահմանված պահանջները, այն է՝ ամենամյա արձակուրդի չօգտագործված 186 աշխատանքային օրերի համար քաղաքացուն չի վճարել դրամական հատուցում՝ 1 780 206 ՀՀ դրամ ներառյալ հարկերը։

Տեսչական մարմինն ընկերության տնօրենին տվել է կարգադրագիր՝ խախտումները վերացնելու մասին։

Տեսչական մարմնի ձեռնարկած գործողությունների արդյունքում ընկերությունն աշխատողին վճարել է ամենամյա արձակուրդի չօգտագործված աշխատանքային օրերի համար դրամական հատուցումը։

 

employeeprotect.am

Ձեզ կհետաքրքրի...