Դիարբեքիրում Նովրուզի ժամանակ թուրք ոստիկանները 150 երեխա են ձերբակալել

Erexaner

 Թուրքիայում բնակվող քրդերը շարունակում են հետապնդումների ենթարկվել Նովրուզի տոնակատարությունների պատճառով:

Դիարբեքիրում (Տիգրանակերտ) Նովրոզի տոնակատարությունների ընթացքում ոստիկանության միջամտության ընթացքում բերման է ենթարկվել 298 մարդ, որոնցից 150-ը երեխաներ են։

Դիարբեքիրում 2022թ.-ի Նովրոզի տոնակատարություններին ոստիկանությունը միջամտել է առավոտյան ժամերին և ողջ օրվա ընթացքում փորձել է կանխել միջոցառումների անցկացումը:

Արգելելով մուտ գործել տոնակատարությունների համար նախատեսված տարածք՝ թուրքական ոստիկանությունը բերման է ենթարկել հրապարակից Նեվրոզի կրակը դուրս հանել ցանկացող քրդերին:

Առավոտյան սկսված և մինչև երեկո տևած գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել առնվազն 298 մարդ, որոնցից 150-ը երեխաներ են։ Ձերբակալվածները պահվում են Դիարբեքիրի ոստիկանական բաժանմունքում։

 

Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...