Վայրի կենդանիների օգտագործումը կրկեսում կարգելվի. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 60 կողմ, 27 ձեռնպահ ձայներ:
Սահմանվում է, որ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով արգելվում է Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում: