Ռուս-ուկրաինական պատվիրակությունների առաջիկա բանակցությունները կլինեն Ստամբուլում

Patvirakutyunner

  Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց: Կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Թուրքիայի նախագահականի հայտարարության համաձայն՝ նախագահները պայմանավորվել են ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Ստամբուլում:

Նախագահներն ընդգծել են Ուկրաինայում հրադադարի հաստատման և հումանիտար դրության բարելավման անհրաժեշտության մասին:Հիշեցնենք, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 29-30 ընկած ժամանակահատվածում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...