Բրիտանիայի պաշտպանության նախարարը մեկնելու է Բաքու՝ Ալիևի հետ հանդիպման
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեյմս Հիփփին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան՝ հանդիպելու Իլհամ Ալիևի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ըստ ամենայնի՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկելու է իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանագծին ու Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանում մեծ շահեր ունեցող Բրիտանիան մշտապես հանդես է եկել Բաքվի հետ հարաբերությունների խորացման դիրքերից՝ զբաղեցնելով միանգամայն կողմնակալ դիրքորոշում։