ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանը կասետային զինամթերք է օգտագործել առնվազն 24 անգամ. 1tv ge

Paterazm

 ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինա ներխուժումից ի վեր Ռուսաստանը բնակեցված վայրերում առնվազն 24 անգամ օգտագործել է կասետային զենք։

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։

«Կան վստահելի տեղեկություններ այն մասին, որ փետրվարի 24-ից ի վեր Ռուսաստանի զինված ուժերը ավելի քան երկու տասնյակ անգամ օգտագործել են կասետային զինամթերք Ուկրաինայի բնակեցված տարածքներում»,- ասել է Բաչելետը։

Բաչելետի խոսքով՝ մեկ ամսից ավելի է, ինչ Ուկրաինայի ողջ բնակչությունը սարսափելի վիճակում է։ Նա ասաց, որ միլիոնավոր մարդկանց կյանքը գլխիվայր շրջվել է, քանի որ նրանք ստիպված են եղել լքել իրենց տները կամ թաքնվել նկուղներում, ապաստարաններում, քանի որ նրանց քաղաքները ռմբակոծվում և ավերվում են:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ ավելի քան չորս միլիոն մարդ արդեն ստիպված է եղել լքել Ուկրաինան և տեղափոխվել հարևան երկրներ։ Դրանցից 2,3 միլիոնն այժմ գտնվում է Լեհաստանում, 608 հազարը՝ Ռումինիայում, հարյուր հազարը՝ Մոլդովայում, Հունգարիայում, Սլովակիայում, ինչպես նաև Ռուսաստանում։ Միաժամանակ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, ավելի քան երկու միլիոն երեխա լքել է Ուկրաինան։

Բաչելետը Ռուսաստանին կոչ է արել ականջալուր լինել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոչերին և դուրս բերել իր զինված ուժերը Ուկրաինայից։

1yv.ge

Ձեզ կհետաքրքրի...