ՌԴ-ն և Հնդկաստանն ավարտել են SWIFT-ի այլընտրանքային հարթակի ուղղությամբ աշխատանքը.

SWIFT

  Հնդկաստանը և Ռուսաստանը ավարտել են SWIFT-ին փոխարինող միջբանկային փոխանակման այլընտրանքային հարթակի վրա աշխատանքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Economic Times-ը։ «Ռուսաստանի պետական զարգացման ՎԷԲ բանկը և Հնդկաստանի Պահուստային բանկը (երկրի Կենտրոնական բանկը) ավարտել են աշխատանքը այլընտրանքային գործարքների հարթակի ուղղությամբ՝ երկկողմ առևտուրը դյուրացնելու համար, այն բանից հետո, ինչ արևմտյան պատժամիջոցներն արգելափակեցին Մոսկվայի հասանելիությունը համաշխարհային SWIFT բանկային հարթակին»,- ասվում է հրապարակման մեջ: Նոր վճարային համակարգը, հավանաբար, կտեղադրվի ինչպես Հնդկաստանի պահուստային բանկի, այնպես էլ ՎԷԲ-ի գլխամասային գրասենյակներում: Ակնկալվում է, որ այն կգործի մեկ շաբաթվա ընթացքում և կկարողանա ապահովել «ներմուծման կամ արտահանման փաստաթղթերի սահուն փոխանցումը ռուփիով և ռուբլով գործարքների համար»: Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի սկզբին ՌԴ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները հանդիպելու են Հնդկաստանի Կենտրոնական բանկի գործընկերների հետ՝ նորմատիվ-իրավական հիմք ստեղծելու համար, որը կօգնի աջակցել երկկողմ առևտրին և բանկային գործառնություններին՝ չնայած Մոսկվայի դեմ գլոբալ պատժամիջոցներին:

Ձեզ կհետաքրքրի...