Արմեն Գրիգորյան. ներկայացրել եմ հերքող փաստեր Հայաստանի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին

Herqum
  Լիտվայի Հանարապետություն աշխատանքային այցիս շրջանակներում հանդիպել եմ Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Մանթաս Ադոմինասի հետ:
 Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում: Այս համատեքստում ներկայացրել եմ տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև հայկական կողմի մոտեցումները հայ-ադրբեջանական հարաբերությունների, մասնավորապես՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի և տնտեսական բոլոր ուղիների ապաշրջափակման վերաբերյալ:
Ընդգծել ենք 2021 թվականին Հայաստանում անցկացված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների և դրան հաջորդած ժողովրդական բարեփոխումների ընթացքը՝ կարևորվելով այն նաև երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:
Անդրադարձ ենք կատարել կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակներում երկկողմ համագործակցությանը: Թեմայի շրջանակներում ներկայացրել եմ հերքող փաստեր Հայաստանի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին:

Ձեզ կհետաքրքրի...